կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Իրանն ու Սուդանը վերականգնում են դիվանագիտական հարաբերությունները

Իրանն ու Սուդանը վերականգնում են դիվանագիտական հարաբերությունները

Իրանը և Սուդանը պայմանավորվել են վերականգնել դիվանագիտական հարաբերություններն ու զարգացնել բարեկամական հարաբերությունները՝ հիմնված ինքնիշխանության, հավասարության և ընդհանուր շահերի փոխադարձ հարգանքի վրա։ Այս մասին հայտնում են Իրանի ԱԳՆ-ից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ Իրանը և Սուդանը որոշել են վերականգնել դիվանագիտական ​​հարաբերությունները բարձրաստիճան պաշտոնյաների միջև շփումներից հետո։

՛՛Իրանի Իսլամական Հանրապետությունը և Սուդանի Հանրապետությունը որոշեցին վերսկսել դիվանագիտական ​​հարաբերությունները երկու երկրների շահերը բավարարելու համար։ Կառավարությունները պայմանավորվել են զարգացնել բարեկամական հարաբերություններ միմյանց միջև՝ հիմնված ինքնիշխանության, իրավահավասարության փոխադարձ հարգանքի և ընդհանուր շահերի վրա՛՛,- ասված է Իրանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: