շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Իրանն ու Ադրբեջանը 4-օրյա համատեղ զորավարժություններ են սկսել

Իրանն ու Ադրբեջանը 4-օրյա համատեղ զորավարժություններ են սկսել

Ադրբեջանի և Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները 4-օրյա զորավարժություններ են սկսել Իրանի Արդաբիլ նահանգում։

Իրանի պաշտոնական IRNA գործակալությունը հրապարակել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերի գրավոր հայտարարությունը, ըստ որի՝  Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի և Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները մասնակցում են «Համատեղ զորավարժություններ Արաս» կոչվող զորավարժություններին, որոնք կտևեն 4 օր՝ Արդաբիլ նահանգի Ասլանդուզ շրջանում։

Զորավարժությունների նպատակն է ամրապնդել հարաբերությունները երկու երկրների միջև, համատեղ պայքարել ապօրինի զինված կազմակերպությունների դեմ, ամրապնդել սահմանային անվտանգությունը և մեծացնել ռազմական ներուժը։

  • Կիսվել: