չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Իրանն Իսրայելի հանցագործություններն անպատասխան չի թողնի. Ռաիսի

Իրանն Իսրայելի հանցագործություններն անպատասխան չի թողնի. Ռաիսի

Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ երկիրն անպատասխան չի թողնի Իսրայելի հանցագործությունները, գրում է Mehr-ը։

Մեկնաբանելով Սիրիայում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականների սպանությունը՝ Ռաիսին ասել է, որ դատապարտում է իսրայելական ուժերի ագրեսիան։

«Սիոնիստ հանցագործների կողմից նման գործողությունների շարունակությունը ցույց է տալիս նրանց չար նպատակներին հասնելու աճող անկարողությունը, ինչպես նաև դիմադրության ուժերին դիմակայելու նրանց հուսահատությունն ու անօգնականությունը», - ասաց նա:

Իրանի նախագահը նաև ցավակցություն է հայտնել Իսլամական հեղափոխության առաջնորդին, «դիմադրության ուժերին», Իրանի ժողովրդին և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զոհված խորհրդականների ընտանիքներին։

Ռաիսիի խոսքով, «զավթող Սիոնիստական ​​ռեժիմի վերջին հանցագործությունները կատարվում են Միացյալ Նահանգների աջակցությամբ և միջազգային կազմակերպությունների լռությամբ»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: