երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Իրանն Իսրայելի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչ է անում

Իրանն Իսրայելի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչ է անում

Միջազգային հանրությունը պետք է էմբարգո սահմանի Իսրայելում արտադրված ապրանքների վրա, իսկ Իսրայելը պետք է պատժվի Գազայի հատվածում իրագործած ռազմական հանցագործությունների համար։ Այս մասին մերձկասպյան երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ, որը տեղի է ունենում Մոսկվայում, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Էներգիայի արտահանումն Իսրայել պետք է դադարեցվի, ինչպես նաև էմբարգո սահմանվի Իսրայելում արտադրվող ապրանքների վրա, սա ամենաքիչն է, որ մենք կարող ենք անել՝ որպես Գազայի հատվածի բնակչության հետ համերաշխության արտահայտման մաս՛՛:

ԻԻՀ ԱԳ նախարարը նաև հավելել է. ՛՛Բացի այդ, Իսրայելի ռեժիմի ռազմական հանցագործները պետք է դատվեն միջազգային դատարաններում և պատժվեն՛՛։

  • Կիսվել: