հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Իրանն իր գազի հանքավայրի վրա հարձակումից հետո սպառնացել է Կատարի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի էներգետիկ ակտիվներին

Իրանն իր գազի հանքավայրի վրա հարձակումից հետո սպառնացել է Կատարի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի էներգետիկ ակտիվներին

Իրանի Իսլամական Հանրապետությունը կհարձակվի Կատարի, Սաուդյան Արաբիայի և Միացյալ Արաբական Էմիրությունների նավթագազային ենթակառուցվածքների վրա։ Այս մասին ասված է Իրանի պետական ​​հեռուստատեսության հրապարակած հայտարարության մեջ:

Իր հերթին France24-ը հայտնել է, որ այս սպառնալիքը նման է պատերազմի ժամանակ Իրանի կողմից արված այլ հարձակման մասին նախազգուշացումներին՝ կրկնօրինակելով իսրայելական բանակի կողմից օգտագործվող ոճը։

Իրանը, մասնավորապես, սպառնացել է Սաուդյան Արաբիայի Սամրեֆ նավթավերամշակման գործարանին և դրա Ջուբեյլի նավթաքիմիական համալիրին։ Այն նաև սպառնացել է ԱՄԷ-ի Ալ Հասան գազի հանքավայրին, Կատարի նավթաքիմիական գործարաններին և նավթավերամշակման գործարանին։

Ինպես հաղորդվում է՝ սա տեղի է ունենում այն բանից հետո, երբ Իրանը հայտարարեց, որ իր Հարավային Պարս գազի հանքավայրը և դրան կից ենթակառուցվածքները հարձակման են ենթարկվել։

  • Կիսվել: