հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Իրանն առաջարկել է ռուսական էլեկտրացանցերն իր տարածքով միացնել արաբական երկրների ցանցերին

Իրանն առաջարկել է ռուսական էլեկտրացանցերն իր տարածքով միացնել արաբական երկրների ցանցերին

Իրանի էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադին առաջարկել է ռուսական էլեկտրացանցերն Իրանի տրածքով միացնել արաբական երկրների ցանցերին։ Նա այս մասին հայտարարել է ԲՐԻԿՍ-ի երկրների էներգետիկայի նախարարների հանդիպման ժամանակ։

«Հաշվի առնելով մեր երկրի յուրահատուկ աշխարհատնտեսական դիրքը՝ էներգետիկայի նախարարը, շրջակա միջավայրի պահպանման և էներգետիկ անվտանգության բարձրացման նպատակով, առաջարկել է Ռուսաստանի էլեկտրացանցը Իրանի տարածքով միացնել արաբական երկրների էլեկտրացանցերին»,-հանդիպման արդյունքների վերաբերյալ նշված է ՌԴ-ում Իրանի դեսպանատան հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ խոսքը Արաբական Միացյալ Էմիրությունների և Սաուդյան Արաբիայի մասին է։

Նշենք, որ ԲՐԻԿՍ-ի երկրների էներգետիկայի նախարարների հանդիպումը կայացել է Ռուսաստանի էներգետիկայի 7-րդ շաբաթվա շրջանակներում, որը տեղի է ունենում Մոսկվայում։

 

  • Կիսվել: