հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Իրանն աջակցում է Ուկրաինայի ճգնաժամի քաղաքական լուծմանը. Ամիր Աբդոլլահիան

Իրանն աջակցում է Ուկրաինայի ճգնաժամի քաղաքական լուծմանը. Ամիր Աբդոլլահիան

ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը երկուշաբթի օրը Հռոմparstoday.com-ը:ում Իտալիայի Սենատի արտաքին գործերի և ներգաղթի հանձնաժողովի ղեկավար Ստեֆանիա Կրաքսիի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է ուկրաինական ճգնաժամի քաղաքական լուծմանն Իրանի աջակցությունը, գրում է parstoday.com-ը:

Նշելով, որ կառուցողական ու արդյունավետ բանացություններ է ունեցել Իտալիայի ԱԳ նախարարի և իտալացի մի խումբ գործարարների հետ, Ամիր Աբդոլլահյանը հավելել է. «Իտալիայի ԱԳ նախարարի հետ քննարկել ենք նաև խորհրդարանական դիվանագիտության ակտիվացումը՝ երկու երկրների խորհրդարանական համագործակցության վերաբերյալ 2000 թվականին կնքված արձանագրության հիման վրա»։

Անդրադառնալով հակաիրանական պատժամիջացների չեղարկման շուրջ բանակցություններին, Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Վերջին ամիսներին Իրանը նախաձեռնություններ է ներկայացրել և ջանքեր է գործադրել լավ և կայուն համաձայնության հասնելու համար և ակնկալում է, որ ամերիկյան իշխանություններն իրատեսական մոտեցում որդեգրելով կօգնեն համաձայնագիրը վերջնական տեսքի բերել»:

Ստեֆանիա Կարաքսին կարևորել է ԻԻՀ տեսակետները ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ, ինչպես նաև պատժամիջոցների չեղարկման բանակցությունները և հույս հայտնել, որ միջազգային հանրությունը կայունության ականատես կլինի:

 

  • Կիսվել: