երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Իրանն Ադրբեջանի հետ հարաբերությունների ընդլայնման հարցում որևէ սահմանափակում չունի. Շամխանի

Իրանն Ադրբեջանի հետ հարաբերությունների ընդլայնման հարցում որևէ սահմանափակում չունի. Շամխանի

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի գլխավուոր քարտուղարն ասել է. <Իրանը որևէ սահմանափակում չունի Ադրբեջանի հետ հարաբերություններն ընդլայնելու համար>, գրում է parstoday.com-ը:

ԻԻՀ առաջնորդի ներկայացուցիչ և Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար Ալի Շամխանին, ով այցելել է Բաքու, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասել է. <Իրանի կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթությունը հարևանների հետ հարաբերությունների ընդլայնումն է և Իրանն ունի հստակ կամք, ընդլայնելու բարեկամական հարաբերություոններն Ադրբեջանի հետ>:

Նշլելով, որ Իրանն ու Ադրբեջանն ունեն կրոնական, մշակութային ու պատմական կապեր, Շամխանին հավելել է. <Երկու երկրները պետք է համագործակցեն այս ընդհանուր ժառանգությունն աշխարհին ներկայացնելու ուղղությամբ>:

Շամխանին հավելել է.<Իրար հետ համագործակցելով, չպետք է թույլ տալ որպեսզի որևէ գործոն նպաստի երկու երկրների միջև տարածության առաջացմանը>:

Նա նշել է. <Իրանի ու Ադրբեջանի զարգացող հարաբերությունների հիմքում երկու ղեվարների կամքն է և դրանք շարունակվում են, առանցբազդվելու այն երկրների ջանքերից, որոնք չեն ցանկանում ունենալ բարեկամական հաաբերություններ>:

 

 

  • Կիսվել: