երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Իրանի ԶՈւ Գլխավոր շտաբի եւ Սաուդյան Արաբիայի ՊՆ ղեկավարները փոխադարձ հրավերներ են կատարել

Իրանի ԶՈւ Գլխավոր շտաբի եւ Սաուդյան Արաբիայի ՊՆ ղեկավարները փոխադարձ հրավերներ են կատարել

Իրանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին եւ Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար Հալեդ բեն Սալման Ալ Սաուդը Թեհրան եւ Էր Ռիադ այցելությունների փոխադարձ հրավերներ են կատարել հեռախոսազրույցի ընթացքում։ Այս մասին տեղեկացրել է Tasnim գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ կողմերը նաեւ հայտնել են, որ պատրաստ են հետագայում եւս զարգացնել համագործակցությունն Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ ռազմական ոլորտում։ Բացի այդ, Բաղերին եւ Հալեդ բեն Սալման Ալ Սաուդը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են մի քանի հարցեր, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում եւ վերաբերում են իսլամական աշխարհին։ Բանակցությունների մասին այլ մանրամասներ գործակալությունը չի նշել։

  • Կիսվել: