Իրանի զինված ուժերը կգործեն ուժի կիրառմամբ. Ալի Խամենեի
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին Իսրայելի հարվածների ֆոնին հանդես է եկել իրանցիներին ուղղված տեսաուղերձով:
Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Իրանի զինված ուժերը կգործեն ուժի կիրառմամբ։ Իսրայելը չի խուսափի այս հանցագործության հետևանքներից։ Իրանի ժողովուրդը կարող է վստահ լինել, որ այս հարցում որևէ մեղմացում չի լինի՛՛: