չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Իրանի ժողովրդի դեմ ուղղված բոլոր հանցագործությունների հասցեատերը Սպիտակ տունն է. Ռոհանի

Իրանի ժողովրդի դեմ ուղղված բոլոր հանցագործությունների հասցեատերը Սպիտակ տունն է. Ռոհանի

Իրանի իսլամական հանրապետության նախագահն անդրադառնալով Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի թշնամական գործողություններին, ասել է, որ Իրանի ժողովրդի դեմ բոլոր հանցագործությունների հասցեատերը Սպիտակ տունն է, գրում է parstoday.com-ը:

Շաբաթ օրը կայացած կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբի նիստում, Հասան Ռոհանին ասել է, որ ամերիկացիները վերջին երկու տարվա ընթացքում կեղծ, անօրինական, անհիմն և անմարդկային պատժամիջոցներ են սահմանել Իրանի դեմ, ինչպես նաև ահաբեկչական գործողությունների միջոցով  առնվազն 150 միլիարդ դոլար վնասել են  Իրանին: Նա հավելել է. «Նրանք նույնիսկ արգելել են դեղորայքի և սննդի առաքումն Իրան»:

Անդրադառնալով  դեղամիջոցներ, բժշկական սարքավորումներ և հիվանդանոցային սարքավորումներ գնելու համար Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից 5 միլիարդ դոլար արժողությամբ Իրանին վարկ տրամադրելու ԱՄՆ-ի ընդդիմությանը, Ռոհանին հավելել է, որ ԱՄՆ պետքարտուղարը հանցագործության նախարար է և հպարտ է Իրանի ժողովրդի հետ ունեցած թշնամությամբ:

Իրանի իսլամական հանրապետության նախագահն ընդգծել է, որ Իրանի ժողովրդի բոլոր խնդիրների աղբյուրը սիոնիզմն է և ԱՄՆ-ն և Իրանի ժողովրդի դեմ իրականացվող  հանցագործությունների ղեկավարը Վաշինգտոնն է: 

  • Կիսվել: