կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Իրանի վերաբերյալ Բայդենի հայտարարությունները հնչել են Վաշինգտոնի պառակտիչ քաղաքականության շրջանակում. Քանանի

Իրանի վերաբերյալ Բայդենի հայտարարությունները հնչել են Վաշինգտոնի պառակտիչ քաղաքականության շրջանակում. Քանանի

Հերքելով Արևմտյան Ասիա կատարած այցի ընթացքում, այդ թվում Ջիդդայի հանդիպման ժամանակ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հնչեցրած հակիարանական հայտարարություններն ԻԻՀ ԱԳՆ խոսնակը նշել է. «Իրանի վերաբերյալ Բայդենի հայտարարությունները հնչել են Վաշինգտոնի պառակտիչ քաղաքականության շրջանակում», գրում է parstoday.com-ը:

Անդրադառնալով ԱՄՆ-ի պատմությանը՝ որպես միջուկային ռումբ կիրառած առաջին երկրի, որը շարունակաբար մկջամտում է տարածաշրջանի երկրների ներքին գործերին, ռազմական օկուպացիայի ենթարկում այլ երկրները և մեծ քանակությամբ զենք վաճառում՝ տարածաշրջանում ռազմատենչության խթանման նպատակով, Նասեր Քանանին ասել է. «ԱՄՆ-ն կրկին դիմել է իրանաֆոբիայի ձախողված քաղաքականության օգնությանը՝ փորձելով լարվածություն և ճգնաժամ ստեղծել տարածաշրջանում»։

Անդրադառնալով տասնամյակներ շարունակվող ԱՄՆ-ի աջակցությանը Սիոնիստական ռեժիմին, Քանանին ասել է. «Անկասկած, ԱՄՆ կառավարությունը Պաղեստինի տարածքի և Երուսաղեմ սրբազան քաղաքի օկուպացման, պաղեստինցիների դեմ իրականացվող հանցագործությունների և ապարտեիդի, ինչպես նաև ճնշված և դիմադրող պաղեստինցիների մարդու իրավունքների համակարգված ոտնահարման գործում Սիոնսիտական ռեժիմի հանցակիցն է»:

Նշելով, որ Իրանի սկզբունքային քաղաքականությունը հարևանների հետ հարաբերությունների կարգավորումն է, երկխոսությունը և տտարածաշրջանային նախաձեռնությունները, Քանաին ասել է. «Ի պատասխան տարածաշրջանային երկխոսության և համագործակցության ԻԻՀ հրավերի և նախաձեռնությունների՝ տարածաշրջանի կառավարություններից ակնկալվում է կառուցողական քայլեր ձեռնարկել՝ ի շահ հավաքական անվտանգության, խաղաղության և կայունության և ընդհանուր զարգացման»:

  • Կիսվել: