կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Իրանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Իրանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Այսօր հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Աբբաս Արաղչի:

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրության՝ զրույցի ընթացքում խոր մտահոգություն է հայտնվել տարածաշրջանային իրավիճակի շարունակական սրման վերաբերյալ։

Շեշտվել է տարածաշրջանում ռազմական բախումների արագ դադարեցմանն ուղղված դիվանագիտական ​​ջանքերի ամրապնդման անհրաժեշտությունը։

Կողմերը նաև մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ հարցերի շուրջ։

  • Կիսվել: