Իրանի տարածք գրոհայինների ներթափանցումը կանխելու ժամանակ զոհվել է երեք սահմանապահ
Իրանի երեք սահմանապահ զոհվել է երկրի հյուսիսարեւմտյան մասում ՝ Արևմտյան Ադրբեջան նահանգում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով: Այս մասին, հղում անելով Իրանի իշխանությունների աղբյուրներին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Ինչպես հաղորդվում է՝ նրանք թույլ չեն տվել գրոհայինների ներթափանցումն Իրանի տարածք։