հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իրանի սահմանի չեզոք գոտին կատարյալ անվտանգ է. իրանցի պաշտոնյա

Իրանի սահմանի չեզոք գոտին կատարյալ անվտանգ է. իրանցի պաշտոնյա

Իրանի բանակի ավագ հրամանատարը երկրի հարավային Խորասան նահանգում հայտարարել է.«Իրանի ներսում՝ սահմանի զրոյական կետում կատարյալ անվտանգություն է տիրում», գրում է parstoday.com-ը:

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ավագ հրամանատար, երկրորդ բրիգադային գեներալ Մահմուդ Մահմուդին կիրակի օրն ասել է.«Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով, Իրանի սահմանի զրոյական կետում ապահովվել ենք կատարյալ անվտանգություն, և սահմանային շրջանների բնակիչները անհանգստանալու առիթ չունեն»:

Բրիգադային գեներալ Մահմուդին հավելել է.«Իշխանությունը դեռևս Աֆղանստանի կառավարության ձեռքում է, և որպես Աֆղանստանի հարևան երկիր և սահմաններին տեղակայված ռազմական ուժ՝ Իրանի համար շատ կարևոր է այս երկրի պաշտոնական կառավարությունը»:

Բրիգադային գեներալ Մահմուդիի խոսքով՝ Իրանի սահմանների ապահովման գործադիր ծրագրում ոչ միայն փոփոխություն չի կատարվել, այլ պայմաններն ավելի բարելավվել են, և երկրի բոլոր սահմանները վերահսկվում են:

 

  • Կիսվել: