հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Իրանի Ռազավի Խորասան նահանգում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանի Ռազավի Խորասան նահանգում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Շաբաթ իրանական Ռազավի Խորասան նահանգի Մեշխեդ քաղաքում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Mehr-ը։

6․3 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Աֆղանստանի Հերաթ քաղաքից հյուսիս արևմուտք 7 կմ խորության վրա և զգացվել Իրանի Ռազավի Խորասան նահանգի արևմտյան քաղաքներում, այդ թվում՝ Մեշխեդում։

Երկրաշարժը զգացվել է նաև Թուրքմենստանում և Ուզբեկստանում։

Րոպեներ անց 20 կմ խորության վրա ևս մեկ երկաշարժ է տեղի ունեցել 5,6 մագնիտուդով։

Ավերածությունների և զոհերի մասին հաղորդումներ դեռևս չեն ստացվել։

  • Կիսվել: