շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վատիկանում Իրանի նախկին դեսպանը մահացել է կորոնավիրուսից, իսկ փոխնախագահը վարակվել է այդ վիրուսով

Վատիկանում Իրանի նախկին դեսպանը մահացել է կորոնավիրուսից, իսկ փոխնախագահը վարակվել է այդ վիրուսով

Վատիկանում Իրանի նախկին դեսպան Հադի Խոսրոշահին այսօր մահացել է կորոնավիրուսից:

Նշենք, որ  մահացու վիրուսով վարակվել է նաև Իրանի առողջապահության փոխնախարար Իրաջ Հարիրչին, իսկ այսօր նման տեղեկություն է տարածվել նաև Իրանի՝ կանանց և ընտանիքի հարցերով փոխնախագահ Մասումեհ Էբթեքարի մասին, տեղեկացնում է CNN-ը:

Փոխնախագահը տանն է և ապաքինվում է հիվանդությունից: Նա չորեքշաբթի այցելել է Թեհրանում կայացած կառավարական նիստին, որտեղ, լուսանկարներից դատելով, նստած է եղել երկրի նախագահ Հասան Ռոհանիի կողքին:

Ինչպես հաղորդվում է՝ փոխնախագահի նրա հետ շփում ունեցած մարդիկ հետազոտություն են անցել, որոնց արդյունքները հայտնի կդառնան շաբաթ:

  • Կիսվել: