հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Իրանի պաշտպանության նախարար. Սիոնիստական ​​ռեժիմն ամբողջությամբ «կոչնչացվի»

Իրանի պաշտպանության նախարար. Սիոնիստական ​​ռեժիմն ամբողջությամբ «կոչնչացվի»

Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարն ասել է, որ տարածաշրջանի ժողովուրդը ականատես կլինի Սիոնիստական ​​ռեժիմի ամբողջական կործանմանը, և իրական անվտանգությունը կվերադառնա Արևմտյան Ասիայի տարածաշրջան, գրում է parstoday.ir-ը:

Իրանի ԻՍՆԱ (ISNA) լրատվական գործակալության հաղորդմամբ, Պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար, բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Ղարայի Աշտիանին Գազայի հատվածում պատերազմի ապագայի մասին նշել է, որ «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողության արդյունքում Իսրայելի ռեժիմի համակարգը կազմաքանդվեց տարբեր ասպեկտներով, այդ թվում՝ քաղաքական, ռազմական և այլ ոլորտներում:

Իրանի պաշտպանության նախարարն, նկատելով, որ քաղաքական և տնտեսական ոլորտներում տարբեր երկրների լայնածավալ ճնշումների պատճառով Սիոնիստական ​​ռեժիմը և նրա աջակիցները ի վերջո ստիպված եղան ընդունել հրադադարը՝ ասել է, որ ամերիկացիները լրջորեն զգացել են այն վտանգը, որ այս ռեժիմն ամբողջությամբ կարող է փլուզվել, ուստի նրանք սկսեցին աջակցել այս ռեժիմին, և նրանց ուղեկցեցին նաև մի շարք եվրոպական երկրներ։

Բրիգադի գեներալ Աշտիանին հավելեց, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի և եվրոպական որոշ երկրների ներկայությունը կհանգեցնի ողջ տարածաշրջանի, այդ թվում՝ հեղափոխական ժողովրդի և դիմադրության առանցքի հակազդեցությանը, քանի որ այս տարածաշրջանը զգայուն տարածաշրջան է և աշխարհի հայացքը կենտրոնացած է այս տարածաշրջանի վրա, որտեղից անցնում են էներգահաղորդման գծերը, և նրանցից է կախված համաշխարհային տնտեսությունը։

Ի վերջո, Գազայի հատվածի դեմ Իսրայելի պատերազմից մոտ 50 օր անց հաստատվեց քառօրյա ժամանակավոր զինադադար։

Հրադադարը պետք է իրականացվեր հինգշաբթի օրը՝ տեղական ժամանակով ժամը 10-ին, սակայն տեխնիկական ու լոգիստիկական խնդիրների պատճառով Գազայի հատվածում զինադադարն սկսեց այս ուրբաթ օրվանից (նոյեմբերի 24-ից) մեկօրյա ուշացումով։

4-օրյա հրադադարի պայմանավորվածության համաձայն՝ որոշված է դադարեցնել երկու կողմերի ցանկացած ռազմական գործողություն։

Նախատեսվում է նաև յուրաքանչյուր գերեվարված իսրայելցի դիմաց ազատ արձակել գերի ընկած 3 պաղեստինցի կնոջ և երեխայի, իսկ Գազայի հատվածի բոլոր շրջաններ կուղարկվեն 200 բեռնատար սննդամթերք և բժշկական սարքավորումներ։

  • Կիսվել: