Իրանի ոստիկանությունը փակել է Թեհրանի գերմանական լեզվի ինստիտուտը. դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ
Իրանի ոստիկանությունը փակել է Das Deutsche Sprachinstitut Teheran-ը (DSIT)՝ Թեհրանի գերմանական լեզվի ինստիտուտը, «երկրի օրենքները խախտելու» համար։
Այսօր Իրանի դատական իշխանության «Միզան» լրատվական գործակալությունը X-ում արված գրառման մեջ նշել է, որ «Գերմանիայի կառավարությանն առընթեր անօրինական կենտրոնների» երկու մասնաճյուղերը փակվել են «մի շարք անօրինական գործողություններ կատարելու և ֆինանսական մեծ խախտումներ կատարելու համար»:
Հաղորդագրության մեջ չկան մանրամասներ՝ ինչ խախտումների մասին է խոսքը:
Իրանի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ ՝ կապված Թեհրանում դեսպանությանը կից գերմաներենի ուսուցման ինստիտուտը փակելու մասին Իրանի իշխանությունների որոշման հետ։
«Մենք դատապարտում ենք Թեհրանում գերմաներենի ուսուցման ինստիտուտի դեմ Իրանի անվտանգության մարմինների գործողությունները։ Սա ոչնչով չի կարող արդարացվել։ Մենք Իրանի նոր կառավարությանը կոչ ենք անում անհապաղ թույլատրել ուսուցման վերսկսումը»։