երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Իրանի նորընտիր նախագահի երդմնակալությունը տեղի կունենա հուլիսի 30-ին

Իրանի նորընտիր նախագահի երդմնակալությունը տեղի կունենա հուլիսի 30-ին

Իրանի նախագահ ընտրված Մասուդ Փեզեշքիանի երդմնակալությունը տեղի կունենա հուլիսի 30-ին, հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահության անդամ Մոջթաբա Յուսեֆին։

«Օրենքի համաձայն՝ նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա պաշտոնը ստանձնելու արարողությունից հետո։ Նախագահի (14-րդ նախագահական ընտրություններում հաղթած) երդմնակալության արարողությունը տեղի կունենա երեքշաբթի օրը՝ հուլիսին 30-ին»,- Յուսեֆիի խոսքերն է մեջբերում ISNA գործակալությունը։

  • Կիսվել: