երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Իրանի նախագահը վաղը կմեկնի Նյու Յորք

Իրանի նախագահը վաղը կմեկնի Նյու Յորք

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը սեպտեմբերի 19-ի առավոտյան կմեկնի Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին, գրում է parstoday.com-ը:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին մասնակցելու և ելույթ ունենալու նպատակով և Իրանի ժողովրդի շահերն ապահովելու և տնտեսական բազմակողմանիության միջոցով միջազգային արդար համակարգի հաստատմանն ուղղված ջանքերի շրջանակում, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին երկուշաբթի առավոտյան կմեկնի Նյու Յորք:

Այցի շրջանակում ԻԻՀ նախագահը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում ելույթ ունենալուց բացի, հանդիպում է ունենալու նիստին մասնակից երկրների ղեկավարների հետ:

 

  • Կիսվել: