չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Իրանի նախագահը Պուտինի հետ բանակցություններից հետո Կրեմլում նամազ է արել

Իրանի նախագահը Պուտինի հետ բանակցություններից հետո Կրեմլում նամազ է արել

Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո երեկոյան նամազ է արել Կրեմլում, տեղեկացնում է Tasnim-ը:

Իրանական լրատվական գործակալությունը տելեգրամյան իր ալիքում լուսանկար է հրապարակել, որում Իրանի նախագահն է՝ Կրեմլում նամազ անելիս։

Նշենք, որ Իբրահիմ Ռայիսին Իրանի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո հունվարի 19-ին իր առաջին այցն է կատարել Ռուսաստանի Դաշնություն։

 

  • Կիսվել: