Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման հետ կապված հետաքննությունն ավարտվել է
Ուղղաթիռի կործանման հետևանքով Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի մահվան հետաքննությունն ավարտվել է. միջադեպը դժբախտ պատահար է եղել, հայտնել է Իրանի հետախուզական ծառայությունների աղբյուրը, տեղեկացնում է Fars-ը:
Աղբյուրը, մասնավորապես, նշել է. «Անվտանգության և հետախուզական ծառայություններն ավարտել են մանրամասն հետաքննությունը, և միանգամայն վստահ են, որ միջադեպը դժբախտ պատահար է: Ուղևորների թիվը գերազանցել է սահմանաչափը, ուղղաթիռը չի կարողացել անհրաժեշտ բարձրություն հավաքել և մառախլապատ պայմաններում բախվել է սարին»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ որ մայիսի 19-ին Իրանի նախագահ Ռաիսիին, արտգործնախարար Աբդոլլահիանին, տեղական իշխանությունների ներկայացուցիչներին տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» էր կատարել Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում, ինչի հետևանքով ուղղաթիռի անձնակազմն ու բոլոր ուղևորները մահացել էին։