ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Իրանի մասնավոր հատվածը պատրաստ է մասնակցել հարևան երկրներում իրականացվող նախագծերին

Իրանի մասնավոր հատվածը պատրաստ է մասնակցել հարևան երկրներում իրականացվող նախագծերին

Թուրքմենստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության նախագահի հետ հանդիպման ժամանակ, Իրանի փոխարտգործնախարարը հայտարարել է իրանական մասնավոր հատվածի պատրաստակամության մասին՝ մասնակցելու հարևան երկրում իրականացվող տարբեր նախագծերին, գրում է parstoday.com-ը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Մեհդի Սաֆարին և Խոդա Բերդիևն ուրբաթ օրը կայացած հանդիպման ժամանակ քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման ուղիները և երկու երկրների միջև առևտրափոխանակման հնարավորությունները:

ԻԻՀ ԱԳՆ տնտեսական դիվանագիտության հարցերով փոխնախարարն անդրադառնալով Իրանի տնտեսական, գյուղատնտեսական և առևտրային ոլորտներում Իրանի հնարավորություններին, Թեհրանի պատրաստակամությունն է հայտնել տեխնիկա-ճարտարագիտական, նանոտեխնոլոգիաների և կենսատեխնոլոգիաների ոլորտներում իր փորձը փոխանցել հարևան երկրներին:

Հանդիպման ժամանակ, Բերդիևը նշել է, որ Թուրքմենստանի արդյունաբերողների և ձեռներեցների միությունը ակտիվ է գյուղատնտեսության, արդյունաբերության և ճանապարհաշինության ոլորտներում, հավելելով. «Մենք տեղյակ ենք արդյունաբերական և տնտեսական ոլորտներում իրանական ընկերությունների կարողություններից և այդ համագործակցությունը կնպաստի երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը»։

 

  • Կիսվել: