չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Իրանի իշխանությունները գործ են հարուցել նախկին նախագահ Հասան Ռոհանիի դեմ

Իրանի իշխանությունները գործ են հարուցել նախկին նախագահ Հասան Ռոհանիի դեմ

Իրանի՝ հոգևորականության հարցերով հատուկ դատախազությունը մի շարք գործեր է հարուցել նախկին նախագահ Հասան Ռոհանիի դեմ՝ ֆինանսական շուկաներում խարդախության համար, նա պետք է դատարանի առջև մի շարք հարցերի պատասխանի, ասել է Իրանի դատական ​​իշխանության ներկայացուցիչ Մասուդ Սեթայեշին։ Նրա խոսքերը մեջբերում է Tasnim գործակալությունը։

 

«Իրանի նախկին նախագահ Ռոհանիի դեմ, ով ունի հոգեւորականի տիտղոս, մի քանի գործ է հարուցվել հոգևորականության հատուկ դատախազությունում, որը պահպանում է համապատասխան իրավասությունը, ըստ որի՝ նախկին նախագահը պետք է պատասխանի մի շարք հարցերի»,- ասաց նա։

 

Նա նաև նշել է, որ գործը հարուցվել է Ռոհանիի արժութային խարդախության, ինչպես նաև Իրանի ֆոնդային բորսայում միջամտության համար։

  • Կիսվել: