շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իրանի ԻՀՊԿ ՌԶՈՒ հրամանատարը խոստացել է կործանարար պատասխան տալ Իրանի շահերի դեմ ցանկացած սպառնալիքի

Իրանի ԻՀՊԿ ՌԶՈՒ հրամանատարը խոստացել է կործանարար պատասխան տալ Իրանի շահերի դեմ ցանկացած սպառնալիքի

Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» ռազմածովային ուժերի հրամանատար Ալի Ռեզա Թանգսիրին հակառակորդներին նախազգուշացրել է, որ ցանկացած սպառնալիք Իրանի շահերի դեմ կհանգեցնի երկրի կողմից կործանարար արձականգի: Այս մասին հայտնում է Tasnim-ը:

 
Ելույթ ունենալով Մեշհեդ քաղաքում անցկացված մշակութային միջոցառման ժամանակ՝ դերծովակալ Թանգսիրին հայտարարել է, որ Իրանի Զինված ուժերի բոլոր ռազմական ստորաբաժանումները հասել են մարտունակության ցանկալի մակարդակի:
 
Ընդգծելով ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հաջողությունները մարտական պատրաստվածության հուսալի մակարդակի հասնելու գործում՝ գեներալը նշել է. «Թշնամիները գիտեն, որ եթե նրանք ծրագրում են որեւէ սպառնալիք ստեղծել ծովային ռեսուրսների համար եւ Իրանի շահերի դեմ, նրանք վճռական պատասխան կստանան բարձր մակարդակով այնպես, որ կզղջան դրա մասին»:
 
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ավելի վաղ նախազգուշացրել էր թշնամիներին, որ ցանկացած ռազմական քայլ կհանգեցնի այնպիսի վճռական պատասխանի, որ դա կբերի ռազմավարական հավասարության զգալի փոփոխության:

  • Կիսվել: