շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իրանի հյուսիս-արևմուտքում չեզոքացվել է զինված խումբ

Իրանի հյուսիս-արևմուտքում չեզոքացվել է զինված խումբ

ԻՀՊԿ ցամաքային ուժերը հայտարարել են Իրանի հյուսիս-արևմուտքում ահաբեկչական խմբի ոչնչացման մասին, գրում է parstoday.com-ը:

Հայտարարության մեջ ասված է. «Զինված ահաբեկչական խումբը, որը մտադիր էր ներթափանցել Իրանի հյուսիսարևմտյան սահմանից և դիվերսիոն գործողություններ իրականացնել երկրի ներսում, չեզոքացվել է Սալմաստ քաղաքի սահմանին»:

ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ գործողության ընթացքում ահաբեկչական խումբն ամբողջությամբ ոչնչացվել է, և բռնագրավվբել է մեծ քանակությամբ տեխնիկա և զինամթերք:

Վերջին տարիներին, ամերիկյան պատժամիջոցների և առավելագույն ճնշման քաղաքականության ձախողմամբ. Իրանի դեմ անվտանգության ոլորտում ճնշումը մեծացել է. Այս ուղղությամբ համագործակցում են Իսրայելն, ԱՄՆ-ն ու Բրիտանիան:

 

  • Կիսվել: