Իրանի հրթիռային հարվածը դաս էր Իսրայելի համար. Սիրիայի նախագահ
Իրանի հրթիռային հարվածը դաս էր Իսրայելի համար: Այս մասին Դամասկոսում Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպման ժամանակ ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը։
Նա, մասնավորապես, նշել է. «Իրանի հուժկու հարվածը վկայում է, որ դիմադրության ուժերը կարող են զսպել Իսրայելի գործողությունները»:
Ասադը հավելել է, որ դիմադրությունն օկուպացիային, ագրեսիային և զանգվածային սպանություններին յուրաքանչյուր ժողովրդի իրավունքն է։
«Իրանն այս հարվածով պատասխանեց Իսրայելի բազմաթիվ հարձակումներին և միջազգային իրավունքի նորմերի բազմաթիվ խախտումներին, որ թույլ է տվել այդ երկիրը»,-նշել է նա: