երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Իրանի հետախուզությունը երկրի հյուսիս-արևմուտքում ահաբեկչական խմբավորման ոչնչացման մասին է հայտնել

Իրանի հետախուզությունը երկրի հյուսիս-արևմուտքում ահաբեկչական խմբավորման ոչնչացման մասին է հայտնել

Իրանի հետախուզության նախարարությունը Արևմտյան Ադրբեջանի հյուսիսարևմտյան նահանգում 10 հոգանոց ահաբեկչական ցանցի հայտնաբերման և ոչնչացման մասին է հայտնել:

Ցանցի անդամները Իրաքի Քուրդիստանում թաքնվող ահաբեկիչների աջակցությամբ փորձել են ներթափանցել Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգ: Նշվում է, որ խմբավորումը մի շարք բջիջներ է ձևավորել և փորձել է սաբոտաժի տարբեր գործողություններ, պայթյուններ և հարձակումներ իրականացնել Իրանի տնտեսական կենտրոնների և օբյեկտների վրա:
 
Հետախուզության նախարարությունը հայտնել է, որ խմբի բոլոր 10 անդամները հայտնաբերվել և կալանավորվել են ԻՀՊԿ-ի և Իրանի արդարադատության նախարարության ուժերի հետ համատեղ իրականացված գործողության ընթացքում:

  • Կիսվել: