չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Իրանի հարավ-արևելքում ոստիկանությունը գրեթե 4 տոննա մորֆին է առգրավել

Իրանի հարավ-արևելքում ոստիկանությունը գրեթե 4 տոննա մորֆին է առգրավել

 Մորֆինի 3,7 տոննա քաշով խմբաքանակ է առգրավվել Իրանի հարավ-արևելքում գտնվող Քերման նահանգի ոստիկանության կողմից: Այս մասին հայտարարել է նահանգի իրավակարգի ուժերի հրամանատար, գեներալ Նասեր Ֆարշիդը։
 
«Զննման կետի աշխատակիցների մոտ կասկած է առաջացրել խաչմերուկում կայանված բեռնատարը․․․ Այն ավտոկայանատեղի տեղափոխելուց և մի քանի ժամվա ընթացքում ստուգելուց հետո հայտնաբերվել է 3710 կգ մորֆին»,-ասել է Ֆարշիդը, հաղորդում է Tasnim-ը:
 
Հրամանատարը մանրամասնել է, որ այս գործով ձերբակալվել է վեց անձ, առգրավվել է «Պեժո» մակնիշի ավտոմեքենա:
 
Հունիսի վերջին Իրանի իրավապահ ուժերի գլխավոր հրամանատար, բրիգադի գեներալ Ահմադ Ռեզա Ռադանը հայտնել էր, որ թմրավաճառների դեմ պայքարի ընթացքում զոհվել է Իրանի ոստիկանության շուրջ 4 հազար աշխատակից: Նա ընդգծել էր, որ Իրանը թմրանյութերի դեմ պայքարի ոլորտում համաշխարհային առաջատարներից մեկն է:
 

  • Կիսվել: