Իրանի հարավ-արեւելքում բռնագանձվել է ավելի քան 1,3 տոննա թմրանյութ
Սիստան եւ Բելուջստան նահանգի ոստիկանության հրամանատար, բրիգադի գեներալ Ահմադ Թահերին հայտարարել է Իրանի հարավ-արեւելքում ավելի քան 1,3 տոննա արգելված թմրանյութերի բռնագանձման մասին, տեղեկացրել է Mehr-ը։
Բրիգադի գեներալ Ահմեդ Թահերին ասել է, ոչ գործողության ընթացքում առգրավվել են նաեւ երեք միավոր զենք եւ ռացիա։
Ոստիկանությունը կալանավորել է 5 մաքսանենգի, նշել է նա։
Վերջին տասնամյակներին Իրանն ակտիվորեն պայքարում է թմրավաճառքի դեմ։ Ծառայությունն իրականացնելիս այդ ընթացքում զոհվել են հազարավոր իրանցի զինծառայողներ, նշելէ ԶԼՄ-ն։