ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները կարևորել են երկու երկրների միջև հարաբերությունների խորացումը և զարգացումը

Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները կարևորել են երկու երկրների միջև հարաբերությունների խորացումը և զարգացումը

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլայանը և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցում քննարկել են Պաղեստինի զարգացումները և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, գրում է parstoday.ir-ը:

Ընդգծելով Գազայում և Հորդանան գետի արևմտյան ափին պաղեստինցիների դեմ Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների ամբողջական դադարեցման անհրաժեշտությունը՝ Ամիր Աբդոլլահյանը նշել է. «Անհրաժեշտ է, որ Իրանը և Թուրքիան, իսլամական այլ երկրների հետ միասին, ավելի արդյունավետ միջոցներ ձեռնարկեն Պաղեստինի ժողովրդին աջակցելու համար»։

Գոհունակություն հայտնելով տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության աճող միտման կապակցությամբ, Աբդոլլահյանը հույս է հայտնել, որ երկու երկրների միջև բարձր մակարդակի դիվանագիտական հարաբերությունները կնպաստեն համագործակցության ամրապնդմանը և խորացմանը։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը նույնպես կարևորել է Գազայում հրադադարի ռեժմի երկարաձգմանն ուղղված քայլերի իրականացումը:

Նա նշել է, որ տարբեր ոլորտներում երկու երկրների հարաբերությունները դրական են և վստահություն հայտնել, որ երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների միջև շարունակական խորհրդակցությունները և հանդիպումները կնպաստեն հարաբերությունների զարգացմանը։

 

  • Կիսվել: