երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Իրանի և Սիրիայի պաշտպանության նախարարները նշել են Իսրայելի դեմ պայքարում համագործակցության անհրաժեշտությունը

Իրանի և Սիրիայի պաշտպանության նախարարները նշել են Իսրայելի դեմ պայքարում համագործակցության անհրաժեշտությունը

Իրանի և Սիրիայի պաշտպանության նախարարներն ընդգծել են միջազգային հանրության զուսպ արձագանքի պայմաններում Իսրայելի դեմ պայքարում Թեհրանի և Դամասկոսի մշտական ​​և սերտ համագործակցության անհրաժեշտությունը, գրում է Tasnim-ը։

Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը կայացած հեռախոսազրույցում սիրիացի գործընկերոջ հետ վերահաստատել է Թեհրանի աջակցությունը Սիրիայի տարածքային ամբողջականությանը և երկրում անվտանգության հաստատմանը։

Ընդգծելով Իրանի և Սիրիայի փոխադարձ շահերը և նրանց աջակցությունը դիմադրության առանցքին՝ իրանցի նախարարը ափսոսանք է հայտնել Գազայում Իսրայելի գործողություններին միջազգային կազմակերպությունների ոչ համարժեք արձագանքի համար։

Բրիգադի գեներալ Նասիրզադեն ընդգծել է Իրանի և Սիրիայի միջև համագործակցության շարունակության անհրաժեշտությունը՝ նշելով, որ նման համագործակցությունը միանշանակ կհանգեցնի Իսրայելի պարտությանը։

Իր հերթին, Սիրիայի պաշտպանության նախարար, գեներալ Ալի Մահմուդ Աբասը հայտնել է Իրանի հետ սերտ հարաբերություններ պահպանելու իր երկրի վճռականությունը։

«Բարձր գնահատելով Իրանի և այլ երկրների կողմից Սիրիայի դիմադրության առանցքին և նրա անվտանգությանը ցուցաբերվող աջակցությունը՝ նա նշել է, որ Սիրիայի և Իրանի անվտանգությունը փոխկապակցված է»,- գրում է իրանական լրատվամիջոցը։

  • Կիսվել: