շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Իրանի և Սիրիայի ղեկավարներն ունեն հարաբերությունների զարգացման և խորացման կամք. Աբդոլլահիան

Իրանի և Սիրիայի ղեկավարներն ունեն հարաբերությունների զարգացման և խորացման կամք. Աբդոլլահիան

Իրանի արտգործնախարարն ասել է, որ Իրանի և Սիրիայի ղեկավարներն ունեն հարաբերությունների զարգացման ու խորացման կամք։

Այաթոլլահ Խամենեիի ստեղծագործությունների պահպանման և հրապարակման գրասենյակի տեղեկատվական բազային տված հարցազրույցում, Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, խոսելով Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՝ Իրան կատարած վերջին այցի և գերագույն առաջնորդի հետ նրա հանդիպման նպատակների մասին, և ասելով որ Թեհրան-Դամասկոս հարաբերությունները արտոնյալ և անբաժանելի հարաբերություններ են, նշել է, որ երկու երկրների ղեկավարներն ունեն հարաբերությունների զարգացման ու խորացման կամք, գրում է parstoday.com-ը:

Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է. «Մենք հեռանում ենք Սիրիայում օրեցօր տիրող անվտանգության-ռազմական միջավայրից, և երկու երկրների աշխատանքն ընթանում է տնտեսական, առևտրային, զբոսաշրջության զարգացման և գիտական ու տեխնոլոգիաների ​համագործակցության հարցերի ուղով»։

Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Չնայած մի քանի երկրների հետ հարաբերությունները կարգավորելու ձգտմանը, սիոնսիտներն ապագայում կտեսնեն, որ իսլամական աշխարհն ու տարածաշրջանը, նույնիսկ շատ տարածաշրջանային ղեկավարներ, թույլ չեն տա օկուպանտ սիոնիստներին դերակատար լինել տարածաշրջանում»։

Իրանի արտգործնախարարը հավելել է. «Հեղափոխության գերագույն առաջնորդը, խորը գիտակցելով Սիրիայում ծրագրված նախագծերը և դիտարկելով տարածաշրջանի անվտանգությունը, և Սիրիայի դերը տարածաշրջանում և երկրի ազգային անվտանգությունը, հրամայեց ձեռնարկել բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ տարածաշրջանի և իսլամական աշխարհի դեմ ուղղված ծրագրերը չեզոքացնելու ուղղությամբ»:

 

  • Կիսվել: