ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները 7 տարվա ընթացքում առաջին հանդիպումն են ունեցել

Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները 7 տարվա ընթացքում առաջին հանդիպումն են ունեցել

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բեն Ֆարհան ալ Սաուդը և նրա իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ավելի քան 7 տարվա ընթացքում առաջին հանդիպումն են անցկացրել Պեկինում, հաղորդում են չինական ԶԼՄ-ները:

Ավելի վաղ սաուդյան ԶԼՄ-ները, հղում անելով իրենց աղբյուրներին, հաղորդել էին Պեկինում հանդիպում նախապատրաստելու մասին՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու համաձայնագրի ակտիվացման համար: Աղբյուրները պարզաբանել էին, որ Պեկինի ընտրությունը որպես երկու նախարարների հանդիպման վայր պայմանավորված է այդ երկրների միջև համաձայնության հասնելու գործում նրա դերով և նրանց միջև փոխգործակցության դյուրացմամբ:

Նշվում է, որ Պեկին մեկնելուց առաջ երկու երկրների արտգործնախարարները մի քանի անգամ հեռախոսազրույց են ունեցել, որպեսզի քննարկեն այն քայլերը, որոնք Թեհրանն ու Էր Ռիադը մտադիր են ձեռնարկել դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու համար:
2023 թվականի մարտի10-ին հայտնի դարձավ, որ Իրանի և Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները Պեկինում կայացած բանակցությունների արդյունքում համաձայնագիր են ստորագրել երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին։ Կողմերը պայմանավորվել են երկու ամսվա ընթացքում դեսպանատներ և ներկայացուցչություններ բացել։

  • Կիսվել: