հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Իրանի և Ռուսաստանի միջև գործընկերության համաձայնագիրը կստորագրվի Փեզեշքիանի Մոսկվա այցի ընթացքում

Իրանի և Ռուսաստանի միջև գործընկերության համաձայնագիրը կստորագրվի Փեզեշքիանի Մոսկվա այցի ընթացքում

Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը կստորագրվի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Մոսկվա կատարած առանձին այցի ընթացքում։ Այս մասին հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։

«Այս համաձայնագիրը պատրաստ էր ստորագրվելու Կազանում [BRICS-ի գագաթնաժողովի ժամանակ՝ հոկտեմբերի 22-24-ին], սակայն երկու երկրների նախագահները Աշխաբադում կայացած հանդիպմանը պայմանավորվել են, որ այն կկնքվի երկկողմ այցերի ընթացքում»,- մեջբերում է Ջալալիին ՌԴ-ում Իրանի դեսպանատունը լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքին տված հարցազրույցից։

  • Կիսվել: