Իրանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույց են ունեցել Իրանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Աբբաս Արաղչին և Ժան-Նոել Բարոն:
Ըստ իրանական կողմի տարածած հաղորդագրության՝ նախարարները քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները, Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումները:
Արաղչին նշել է, որ Իրանի պաշտպանական գործողությունները կշարունակվեն, այդ թվում՝ տարածաշրջանի երկրներում գտնվող ԱՄՆ բազաների և ռազմական օբյեկտների դեմ։
Իրանի ԱԳ նախարարը զրույցի ընթացքում քննադատել է նաև Եվրամիության դիրքորոշումը, մասնավորապես՝ եվրոպական մի շարք երկրների կողմից Իսլամական Հանրապետության տարածքում ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածների արդարացումը:


