ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իրանի և Ադրբեջանի հարաբերություններն ընթանում են ճիշտ ուղով. ԻԻՀ ԱԳՆ

Իրանի և Ադրբեջանի հարաբերություններն ընթանում են ճիշտ ուղով. ԻԻՀ ԱԳՆ

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է. «Կարևոր և բարեկամական զրույց եմ ունեցել իմ բարեկամի՝ Բայրամովի հետ», գրում է parstoday.com-ը:

Ամիր Աբդոլլահյանը հավելել է, որ Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը քննարկվել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցեր, ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ հիմնված տարածքային ամբողջականության պահպանման և ինքնիշխանության հարգման սկզբունքների վրա։

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ հանդիպմանը քննարկվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այցը Թեհրան։

Ադրբեջանը վերջին տարիներին ցանկանում է տարբեր ոլորտներու ընդլայնել համագործակցությունն Իրանի հետ։

 

  • Կիսվել: