Իրանի դեմ գործողությունը ՆԱՏՕ-ի համար ԱՄՆ-ին սատարելու յուրօրինակ քննություն էր. Թրամփ
Իրանի դեմ գործողությունը ՆԱՏՕ-ի համար ԱՄՆ-ին սատարելու յուրօրինակ քննություն էր, և Վաշինգտոնը հիասթափված է արդյունքից։ Այս մասին իր վարչակազմի նիստի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։
Նա, մասնավորապես, ասել է. «Ահա թե ինչու եմ ես այդքան հիասթափված ՆԱՏՕ-ից, որովհետև սա փորձություն էր դաշինքի համար։ Դա իսկական փորձություն էր»:
Նշենք, որ Վաշինգտոնն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը արդյունավետ բանակցություններ են անցկացրել։ Իրանի ԱԳՆ-ն հերքել էր ուղիղ երկխոսության փաստը, սակայն նշել էր, որ Թեհրանը միջնորդների միջոցով ուղերձներ է ստացել հակամարտությունն ավարտելու շուրջ բանակցություններ սկսելու ամերիկյան ցանկության մասին։
Տեսանյութը՝ այստեղ:


