ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն իր հնդիկ գործընկերոջ հետ քննարկել է Հյուսիս-Հարավ ճանապարհին վերաբերող հարցեր

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն իր հնդիկ գործընկերոջ հետ քննարկել է Հյուսիս-Հարավ ճանապարհին վերաբերող հարցեր

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի հետ հեռախոսազրույցում Հնդկաստանի ազգային անվտանգության խորհրդականը հայտարարել է իր երկրի պատրաստակամության մասին՝ օգնելու տարածաշրջանային համագործակցության համապարփակ զարգացման գործընթացին, փոխանցում է parstoday.ir-ը:

Iran Press լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիթ Դոալը երկուշաբթի երեկոյան զանգահարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար՝ Ալի Շամխանիին և շնորհավորել նրան երկկողմ հարաբերությունները վերսկսելու կապակցությամբ Իրանի և Սաուդյան Արաբիաի միջև համաձայնագրի կնքման առիթով և հայտարարել իր երկրի պատրաստակամությունը՝ աջակցելու տարածաշրջանային համագործակցության համապարփակ զարգացման գործընթացին։

Այս զրույցում Դուալը Իրանը և Սաուդյան Արաբիան անվանել է երկու կարևոր և ազդեցիկ երկրներ տարածաշրջանային զարգացումներում և երկու երկրների միջև ձեռք բերված համաձայնությունը գնահատել է որպես տարածաշրջանում կայունության և անվտանգության բարձրացման վճռական քայլ։

Այս զրույցի ընթացքում քննարկվեցին երկու երկրներին հետաքրքրող կարևոր հարցեր, այդ թվում՝ պատժամիջոցների վերացման բանակցությունների ընթացքը, Չաբահար նավահանգստի զարգացման գործում երկու երկրների համագործակցության խոչընդոտները վերացնելու, ինչպես նաև Հյուսիս-Հարավ ճանապարհը ավարտին հասցնելու գործընթացում Հնդկաստանի մասնակցության ձևերը:

Այս զրույցի ավարտին Շամխանին հրավիրել է հնդիկ գործընկերոջը այցելել Իրան՝ մտքեր փոխանակելու և երկկողմ ու տարածաշրջանային համագործակցության ընթացքին հետևելու նպատակով։

  • Կիսվել: