երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իրանի արտգործնախարարը պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա

Իրանի արտգործնախարարը պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդուլլահիանը չորեքշաբթի կայցելի Թուրքիա՝ քննարկելու տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հաղորդագրություն է զետեղվել Թուրքիայի արտգործնախարարության սոցցանցային X հարթակում։

«Սպասվում է, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը իրանցի գործընկերոջ հետ կքննարկի օրակարգային տարածաշրջանային հարցեր, մասնավորապես՝ Պաղեստինի իրադարձությունները, ինչպես նաև մեր երկկողմ հարաբերությունները», - ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: