չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Իրանի արտգործնախարարը  նամակ է հղել Ժոզեպ Բորելին

Իրանի արտգործնախարարը նամակ է հղել Ժոզեպ Բորելին

Իրանի ԱԳ նախարարը ԵՄ-ին կոչ է արել ավելի արդյունավետ քայլեր ձեռնարկել Գազայում իրավիճակը կայունացնելու համար։ Իրանի արտգործնախարարը կիրակի նամակ է հղել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին։

Իր նամակում իրանցի բարձրաստիճան դիվանագետը շեշտել է եվրոպական կողմի վերջին դիրքորոշման կարևորությունը հրադադարի անհրաժեշտության և այն տեւական դարձնելու փորձերի վերաբերյալ՝ դադարեցնելով խաղաղ բնակիչների սպանությունները Գազայում, հարգելով միջազգային մարդասիրական իրավունքը և կենտրոնանալով Գազայի անօթևան բնակիչներին անհրաժեշտ օգնությունը  շտապ ուղարկելու վրա։
 
Նա նաև ողջունել է Բորելի դիրքորոշումը՝ իսրայելցի վերաբնակների գործողությունները միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում հայտարարելու և Հորդանան գետի Արևմտյան ափին վերաբնակների բռնությունը դատապարտելու հարցում:
 
Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատուին ուղղված նամակում կոչ է արվում ավելի արդյունավետ քայլեր ձեռնարկել Գազայի հատվածի վրա օկուպացիոն ռեժիմի հարձակումներն ընդմիշտ դադարեցնելու, շրջափակումը լիովին վերացնելու և Գազայի հատվածի օկուպացիային վերջ տալու  համար։

  • Կիսվել: