երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Իրանի արտգործնախարարն այցով մեկնել է Սաուդյան Արաբիա

Իրանի արտգործնախարարն այցով մեկնել է Սաուդյան Արաբիա

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Թեհրանից մեկնել է Էր Ռիադ։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ТАСС գործակալությունից։

Նշվում է, որ ըստ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության՝ նախարարի՝ Սաուդյան Արաբիա այցի ընթացքում կկայանան երկկողմ հարաբերություններին առնչվող տարբեր հարցերի, ինչպես նաև երկու երկրների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի խնդիրների քննարկումներ։

Իրանը և Սաուդյան Արաբիան երկկողմ հարաբերությունների վերականգնմանն ուղղված քայլեր են կատարում դիվանագիտական հարաբերությունների խզումից 7 տարի անց։

Էր Ռիադի և Թեհրանի միջև հարաբերությունները սրվել էին 2015 թվականի մարտին՝ Եմենում Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի կողմից «Անսար Ալլահ» (հութիներ) շարժման դեմ ռազմական գործողության սկզբից ի վեր։ 2016 թվականի հունվարին Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա հարձակումներից հետո թագավորությունը խզել էր դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետ:
 

Ընթացիկ տարվա մարտի 10-ին Թեհրանը և Էր Ռիադը համաձայնության են եկել դիվանագիտական ​​ներկայացուցչությունների աշխատանքի վերականգնման շուրջ:

  • Կիսվել: