Իրանի արտաքին քաղաքական առաջնահերթությունը հարևան երկրների հետ հարաբերությունների ամրապնդումն է. ԻԻՀ ԱԳՆ
Իրանի արտգործնախարարն ասել է, որ առաջիկայում Տաջիկստանի նախագահի Իրան կատարելիք այցը կարագացնի Իրան-Տաջիկստան հարաբերությունների զարգացման միտումը, գրում է parstoday.com-ը:
երկուշաբթի օրը Թեհրանում կայացած «Իրան-Տաջիկստան հարաբերությունների հեռանկարները» համաժողովին ուղղված ուղերձում, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է. «Իրանը և Տաջիկստանը վերջին երեսուն տարիների ընթացքում բարեկամական և եղբայրական հարաբերություններ են ունեցել , որոնց նպաստել են պատմական, քաղաքակրթական, մշակութային և լեզվական բազմաթիվ ընդհանրություններ:
Իրանի արտգործնախարարն ընդգծել է, որ Իրանի կառավարությունն իր արտաքին քաղաքական առաջնահերթությունը հիմնել է հարևան երկրների հետ հարաբերությունների ամրապնդման քաղաքականության վրա և Տաջիկստանն այս հարցում առանձնահատուկ դիրք ունի։