կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Իրանի ԱԳՆ-ն զգուշացրել է ԱՄՆ-ին աներեւակայելի հարվածի մասին, եթե Միացյալ Նահանգները հարվածի իր օբյեկտներին

Իրանի ԱԳՆ-ն զգուշացրել է ԱՄՆ-ին աներեւակայելի հարվածի մասին, եթե Միացյալ Նահանգները հարվածի իր օբյեկտներին

Եթե ԱՄՆ-ն հարվածի Իրանին եւ նրա հետ կապված ենթակառուցվածքին, պատասխանը «կգերազանցի ցանկացած երեւակայություն»։ Այս մասին լրագրողներին ասել է Իրանի փոեխարտգործնախարար Մոհամադ Հասան Շեյխ Օլ-Իսլամին Մինսկում ընթացող  եվրասիական անվտանգության բարձրամակարդակ համաժողովում, տեղեկացրել է «Ведомости»-ն։

«[Պեղաստինցիների, Գազայի հատվածի բնակիչների պաշտպանությանն] անհաժեշտ միջոցները պետք է ընդունվեն բոլոր երկրների կողմից։ ԱՄՆ-ն առաջին անգամ չէ, որ սպառնում է մեզ [հարվածներով], մենք վարժվել ենք ամենօրյա սպառնալիքներին։ Բայց եւ այնպես, եթե դա պատահի, եթե նրանք նման սխալ գործեն, Իրանի պատասխանն աներեւակայելի կլինի»,- ասել է Օլ-Իսլամին։

Իրանը, նշել է նա, «պաշտպանել է պաղեստինցիների իրավունքները 30 տարի եւ այսուհետ էլ կանի դա»։

«Սիրիացիները կարող են իրենք պաշտպանել իրենց երկիրը, բայց եթե նրանք օգնություն խնդրեն, Իրանը կաջակցի նրանց»,- ավելացրել է փոխնախարարը։

«Իրավիճակը աղետալի է, մենք պետք է հասկանանք դա։ Այժմ մենք, Իրաքի եւ մյուսների հետ միասին, անում ենք ամեն ինչ մեր ուժերի սահմաններում, որպեսզի թույլ չտանք, որ հակամարտությունը տարածվի»,- ընդգծել է Օլ-Իսլամին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: