շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
 Իրանի ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել Երուսաղեմի համաշխարհային օրվա առթիվ

Իրանի ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել Երուսաղեմի համաշխարհային օրվա առթիվ

Իրանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Երուսաղեմի օրը՝ մուսուլմանների առաջին ղեբլայի ազատագրման և սիոնիզիմի վտանգի ու համաշխարհային իմպերիալիզմի դեմ պայքարի ճանապարհին, իսլամական ումմայի միասնության, համերաշխության ու զարթոնքի դրսևորման օրն է, գրում է parstoday.com-ը:

Իրանի ԱԳ նախարարությունը հինգշաբթի օրը հրապարակել է հաղորդագրություն Երուսաղեմի  համաշխարհային օրվա առիթով, կարևորելով ոճրագործ զավթիչների դեմ Պաղեստինի ժողովրդի պայքարը հովանավորելու Իսլամական հանրապետության քաղաքականության շարունակականությունը: Իրանի ԱԳ նախարարությունը աշխարհի բոլոր մուսուլմաններին ու ազատախոհներին կոչ է արել ճնշում գործադրել պետությունների, միջազգային իրավական ու պաշտոնական կառույցների վրա և նրանց ստիպել կատարել Պաղեստինի ժողովրդի իրավունքները պաշտպանելու, օկուպացիային վերջ դնելու և սիոնիստների վայրագ ոճրագործությունները դադարեցնելու  իրենց օրինական ու մարդկային պարտականությունը:

Իրանի դատական իշխանության ղեկավար Սեյեդ Էբրահիմ Ռաիսին ևս հինգշաբթի օրը Ղոդսի համաշխարհային օրվա առիթով հաղորդագրության մեջ ասել է. «Ինքնորոշումը Պաղեստինի ժողովրդի իրավունքն է և ոչ մի բռնատեր չի կարող նրան զրկել այդ իրավունքից»:

Ռաիսին հավելել է. «Տասնամյակներ անց, Պաղեստինի իդեալը  կենդանի է, և կշարունակի կենդանի մնալ,մինչև Սիոնիստական ռեժիմի անհետացումը և Պաղեստինի ժողովրդի իրավունքների իրացումը»:

  • Կիսվել: