Իրանի ԱԳ նախարարը կմեկնի Թուրքիա
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանը վաղը կմեկնի Թուրքիա, գրում է parstoday.com-ը:
Սա ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելուց հեոտ Աբդոլլահյանի առաջին այցն է Թուրքիա:
Այցն իրականացվում է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման Իրանի կառավարության արտաքին քաղաքական ռազմավարության շրջանակում:
Վաղը Ստամբուլում կկայանա նաև Թուրքմենստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
Նույն օրը և առաջիկա օրերին Թուրքիա կայցելեն նաև Թուրքմենստանի, Ադրբեջանի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Հյուսիսային Մակեդոնիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները։



