կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
Իրանի ԱԳ նախարարը կարևորել է ԱՓՎՄԱԽ-ի ներուժի ամրապնդումը

Իրանի ԱԳ նախարարը կարևորել է ԱՓՎՄԱԽ-ի ներուժի ամրապնդումը

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդման խորհրդաժողովի (ԱՓՎՄԱԽ) գործադիր տնօրեն Քայրաթ Սարիբայի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է ահաբեկչության դեմ պայքարում կառույցի ներուժի ուժեղացման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում Իրանի արտգործնախարարը նշել է ԱՓՎՄԱԽ-ի կարևոր դերը տարածաշրջանային և միջազգային իրադարձություններում՝ ընդգծելով կազմակերպության ներուժի հետագա ամրապնդման անհրաժեշտությունը տարածաշրջանային խնդիրների, հատկապես ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի գործում։

Քայրաթ Սարիբայը, իր հերթին, ողջունել է Իրանի Իսլամական Հանրապետության կառուցողական մասնակցությունն ու համագործակցությունը կառույցի տարածաշրջանային գործունեությանը։ Նա նաև զեկույց է ներկայացրել կազմակերպության քարտուղարության գործունեության մասին՝ նախանշելով Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդման համաժողովի որոշ ծրագրեր, այդ թվում՝ առաջիկա ամիսներին գագաթնաժողովի անցկացումը։

  • Կիսվել: