Իրանի ԱԳ նախարարը հեռախոսազրույցներ է ունեցել Թուրքիայի, Ռուսաստանի և այլ երկրների իր գործընկերների հետ
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանի և Սերգեյ Լավրովի հետ:
Ֆիդանի հետ զրույցում Արաղչին ընդգծել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն ուղղված են ոչ միայն Իրանի ժողովրդի, այլև տարածաշրջանի բոլոր երկրների և մուսուլմանների դեմ, ուստի բոլոր մուսուլմանական երկրները «պետք է կատարեն իրենց պատմական պատասխանատվությունը»՝ չեզոքացնելու տարածաշրջանն ապակայունացնելու ծրագիրը:
Լավրովի հետ զրույցում էլ Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիան տապալեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ խաղաղ կարգավորման բանակցությունները: Արաղչին հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ գումարելու ծրագրերի մասին:
Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել նաև Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Կատարի, Քուվեյթի, Բահրեյնի, Իրաքի, ինչպես նաև Պակիստանի ԱԳ նախարարների հետ: Նա գործողություններն անվանել է ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում և հայտարարել, որ Իրանը կօգտվի ինքնապաշտպանության իրավունքից:
Իրանի ԱԳ նախարարը հեռախոսազրույցներ է ունեցել Թուրքիայի, ՌԴ-ի և այլ երկրների հետ իր գործընկերների հետ


