շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Իրանի ԱԳ նախարարի հատուկ օգնականը հանդիպել է Բաշար Ասադի հետ

Իրանի ԱԳ նախարարի հատուկ օգնականը հանդիպել է Բաշար Ասադի հետ

Իրանի արտգործնախարարի քաղաքական հարցերով հատուկ օգնականը հանդիպել է Սիրիայի նախագահի հետ՝ քննարկելու այդ երկրի Սիրիայում քաղաքական և այլ զարգացումները, գրում է parstoday.com-ը:

Ալի Ասղար Խաջին, ով այցելել է Դամասկոս, երկուշաբթի օրը հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ `քննարկելու երկկողմ հարաբերությունները և Սիրիայի վերջին զարգացումները,  ներքին ու միջազգային: իրավիճակը և Աստանայի գործընթացի շրջանակլներում երաշխավոր երկրների առաջիկա հանդիպումը :

Հանդիպման ժամանակ, Ալի Ասղար Խաջին նշել է, որ տնտեսական հարաբերությունների զարգացումը  ստեղծված իրավիճակում երկու երկրների կարևորագույն գերակայությունն է, հատկապես հաշվի առնելով երկու ժողովուրդների դեմ ԱՄՆ-ի սահմանախ ճնշող պատժամիջոցները: Նա հավելել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը կշարունակի աջակցել Սիրիայի կառավարությանը և ժողովրդին՝ ահաբեկչության դեմ պայքարում»:

Սիրիայի նախագահ Բաշար  Ասադը  շնորհակալություն է հայտնել Իրանի կառավարությանը և ժողովրդին՝ իր երկրին ցուցաբերած աջակցության համար և շեշտեց սիրիացի ժողովրդի կամքը` պայքարելու բռնազավթման դեմ և արմատախիլ անելու ահաբեկչությունը: Նա նշել է, որ  իր երկիրը համաձայն է անցկացնել Սահմանադրական կոմիտեի հերթական նիստը:

  • Կիսվել: